Վահագնաձորի հիմնական դպրոցում` գրադարանավարուհի Գոհար Պլուզյանի, կազմակերպիչ Սաթիկ Վարդումյանի և օպերատոր Աիդա Պետրոսյանի ջանքերով  կազմակերպվեց հուշ-միջոցառում` նվիրված ապրիլյանի մեր տղաների վառ հիշատակին: Գրադարանում ստեղծվեց հիշատակի անկյուն, որտեղ դրված էին թարմ ծաղիկներ և ամբողջ ընթացքում վառվում էին մոմեր…