Միջոցառում «Տեխնոլոգիա, Ձեռնարկատիրություն» առարկայից

Ս. Հարության տոնից հետո «Տեխնոլոգիա, Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցչուհի Ռայա Գալոյանը, առարկան ուսումնասիրող աշակերտների հետ կազմակերպեց հետաքրքիր և բովանդակալից միջոցառում: Միջոցառման նպատակն էր իրենց իսկ ձեռքերով պատրաստած աշխատանքների ցուցահանդես վաճառքը և «Ձեռնարկատիրություն» թեմաներից ստացած տեսական գիտելիքների գործնական կիրառումը:Միջոցառումն անցավ ուրախ և տոնական տրամադրությամբ:

«Հավետ պայծառ հայոց լեզու»

 

 

 

Անմահ լոռեցու ծննդյան օրվա կապակցությամբ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների նախաձեռնությամբ լույս ընծայվեց Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված պատի թերթ, արժևորվեցգիրք նվիրելու օրվա խորհուրդը: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նունե Քոչինյանը գրադարանավարուհի Գոհար Պլուզյանի աջակցությամբ կազմակերպեց Մայրենիի միջազգային օրվան նվիրված հետաքրքիր, բովանդակալից և ինքնատիպ միջոցառում՝ «Հավետ պայծառ հայոց լեզու» խորագրով: Միջոցառմանը մասնակցած 5-9 դասարանի աշակերտները մեծ ոգևորությամբ, հուզիչ ասմունքով ներկայացրին մեծանուն և տաղանդավոր տտաղերգուների՝ լեզվին ձոնված բանաստեղծություններ, հայ և օտարազգի նշանավոր մարդկանցասույթներ, փոքրիկ բեմադրությունների միջոցով ցուցադրեցին մեր տառապած, բայց փառապանծ ու հանճարեղ ժողովրդի անցած պատմական ուղին՝ ընդգծելով լեզվի և հավատի դերն ազգապահպան գործում: Միջոցառման նպատակը ոչ միայն մեծաքանքար  ուսուցչապետի երկնած աստվածատուր այբուբենի, համաշխարհային վծտի երգիչ Բայրոնի խոսքերով ասած՝ Աստծո հետ հաղորդակցվելու միակ լեզվի՝ ոսկեղենիկ ու հազարագանձ հայերենի արժեվորումն էր, այլև այն սիրելու, անաղարտ պահելու կարևորության ընդգծումը: Միջոցառման ընթացքում հնչեց այն միտքը, որ հայրենասիրությունը լեզուն սիրելն ու ժողովրդի պատմությանը քաջատեղյակ լինելն է, ինչպես նաև հավատիկարևորության, Հայոց եկեղեցու անուրանալի դերի գիտակցումը:

Գեղեցիկ է գարունը, շա՜տ գեղեցիկ: Եվ իզուր չէ, որ գարանան առաջին տոնը կանանց տոնն է: Մարտի 8-ը տոնական օր է, ուրախության ու գեղեցկության օր, գարունն ամբողջ աշխարհի կանանց տալիս է իր ջերմ ժպիտները, երփներանգ ծաղիկներն ու  պայծառ երազանքները: Ժպիտներից անմասն չմնաց նաև Վահագնաձորի հիմնական դպոցը. դպրոցի սաները, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Սաթենիկ Վարդումյանի նախաձեռնությամբ, կազմակերպել էին գեղեցիկ ու անակնկալներով լի միջոցառում:

ՎԱՀԱԳՆԱՁՈՐ-ՈՒՐԱՍԱՐ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍ

Ապրիլի 14-ին Ուրասար և Վահագնաձոր համայնքների հիմնական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչների ջանքերով կազմակերպվեց հերթական հեռավար դասը: Վահագնաձորի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Աիդա Պետրոսյանն Ուրասարի հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների համար պատրաստել էր դաս հանրահաշվից՝ «Պատահույթի հավանականությունը» թեմայով: Հեռավար դասի ընթացքում տեսական մասի ներկայացումից հետո առաջադրվեցին մի շարք խնդիրներ, որոնք տեղում լուծվեցին և ստուգվեցին ուսուցիչների կողմից: